Միքայել Մինասյան. Շնորհավորում եմ «Իմ քայլին», «Բարգավաճ Հայաստանին» և «Լուսավոր Հայաստանին»
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Այսօր այսպես կոչված քաղաքացու օրն է և միստիկայի հավատացող վիժվածքն ամենայն հավանականությամբ քիչ անց բոցաշունչ ելույթով ֆիկտիվ հրաժարական է տալու:
Շնորհավորում եմ «Իմ քայլին», «Բարգավաճ Հայաստանին» և «Լուսավոր Հայաստանին», որ համատեղ ջանքերով կարողացան արյան և քաոսի մեջ գտնվող երկիրը մտցնել ընտրական փուլ՝ այն էլ դավաճան վիճվածքի գլխավորությամբ։
Եվ նախքան երեք ուժերը կգրոհեն իմ դեմ՝ պատմելով, թե որքան վատն եմ ես, ուզում եմ նշել, որ ներկա պահին որպես «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» դիրքավորող, բայց Նիկոլի հետ պայմանավորվող քաղաքական այս ուժերն ունեն շանս ապացուցելու, որ իրապես ընդդիմություն են, եթե առաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին։ Եթե չեն առաջադրում վարչապետի իրենց թեկնածուին, կրկնում եմ՝ ոչ թե իմ այլ իրենց, ուրեմն Նիկոլի հետ ունեն բոլոր տիպի պայմանավորվածությունները և դրանում համոզվելու համար պետք է պարզապես նայել փաստերին։
Իսկ փաստերը սրանք են.
1. Նրանք համաձայնվեցին երկիրը տանել ընտրությունների։
2. Նրանք համաձայնվեցին ընտրական օրենսգիրը փոխելու Նիկոլի միանձնյա որոշմանը։
3. Նրանք համաձայնվեցին մաս կազմել մի թատրոնի, որտեղ Նիկոլ Փաշինյան վարչապետի ժպ-ն կեղծելու է ընտրութունները։
Իսկ եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այս ամենի հետ համաձայն չեն, ապա պետք է առաջադրեն վարչապետի թեկնածու։ Հակառակ դեպքում, ընդմիշտ դառնալու են դավաճան վիժվածքի կամակատար, դաշնակից, իսկ հետո՝ զոհ»։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյանը՝ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին. Հայաստանի իշխանության աշխատանքը ջուրն ընկավ
- Միքայել Մինասյան. Դառնալու եք հանցակից, հիշեք սա
- Միքայել Մինասյան․ Նիկոլին մենք պետք ենք, բայց անդամահատված հոգով և բռնաբարված հիշողությամբ
- Միքայել Մինասյան. Նիկոլն իսկապես աննախադեպ է, նա աննախադեպ վիժվածք է
- Միքայել Մինասյան. Ի դեպ, վատ լուր ունեմ նաև ձեզ համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան