Արարատ Միրզոյանը ստորագրել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ 7 լրացումներ կատարելու մասին» օրենքը: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը եւ չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին:
Նշենք, որ օրենքով երաշխավորվում է համամասնական ընտրակարգի բարեփոխումը և վերացվում է տարածքային ընտրական ցուցակների միջոցով ընտրությունների անցկացման հնարավորությունը:
Այս օրենքով հանվում է ռեյտինգային ցուցակները՝ ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով:
Այս փոփոխությունից հետո քաղաքացին ընտրատեղամասում ընտրելու է միայն քաղաքական ուժին: Այսինքն՝ ընտրելու է մեկ քվեաթերթիկ և առանց որևէ նշում կատարելու, դնելու է ծրարի մեջ ու գցելու է քվեատուփը:
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկի հանձնաժողով․ Ընտրական օրենսդրության փոփոխությունները ողջունվում են, բայց անհրաժեշտ են հետագա բարելավումներ
- ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը Արմեն Սարգսյանը չի ստորագրելու, բայց չի էլ դիմելու ՍԴ
- ՀՀ ընտրական օրենսգիրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց