Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը. ՀՀ ԱԳ նախարարն՝ ի պատասխան Էրդողանի հայտարարության
«Յուրանքչայուր ապրիլի 24-ը յուրահատուկ օր է: Այս ապրիլի 24-ը՝ ետպատերազմյան առաջին ապրիլի 24-ը, հստակ և հատուկ միջազգային հնչողություն ունեցավ: Այս տարի այդ օրը նշանավորվեց հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից շատ ուժեղ զորակցության արտահայտմամբ»,-Երևանում Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գորերի նախարար Արա Այվազյանը:
Նա նշեց, որ Հայաստան էին ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ՝ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, եղան ուղերձներ միջազգային բազմաթիվ գործընկերների կողմից, այդ թվում ամենաբարձր մակարդակով:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով»,- ընդգծեց նախարարը:
Ա. Այվազյանն ասաց, որ ամբողջովին կիսում է ԱՄՆ նախագահ Բայդենի ուղերձում արտահայտված այն միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի կանխելու նմանօրինակ միջազգային հանցանքների կրկնությունն ապագայում:
«Ցեղասպանությունների կանխագելման և դատապարտման գործում Հայաստանը միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է և այդ իմաստով նախագահ Բայդենի ուղերձը շատ մեծ ավանդ է»,- ասաց ԱԳ նախարարը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որ պատրաստ է Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել բարի դրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա, Արա Այվազյանն ասաց. «Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այև գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք:
Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն:
Մենք անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը»:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Էրդողանի խոսնակի՝ Թուրքիայի խորհրդարանը հայտարարություն կանի Բայդենի թեմայով
- Թուրքիայի արտգործնախարարը ջղաձգված գրառումներ է կատարում իր թվիթերյան էջում
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
- Կիպրոսի նախագահ․ Մենք շարունակում ենք միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը
- Քերոլայն Քոքս. Ադրբեջանի ու Թուրքիայի վերջին գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր չափանիշներին
- Վալերի Բուայե․ Ստեղծել աշխատանքային խումբ` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար
- ԵԽ-ում ԵԺԿ ղեկավար․ Թուրքիային կոչ ենք անում՝ առերեսվել պատմությանն ու ճանաչել Ցեղասպանության իրողությունը
- Այս պահին զրո մակարդակի հարաբերություններ են Թուրքիայի պաշտոնական շրջանակների հետ. Ավետ Ադոնց