Ինչո՞ւ գլխավոր դատախազությունը քրգործ չի հարուցում, եթե Նիկոլը մտել է Կառավարություն. Իսագուլյան
«Հրաժարականից հետո վարչապետի պաշտոնը մնում է թափուր, և հրաժարական տված վարչապետը չի կարող պատշոնավարել՝ որպես ժամանակավոր պաշտոնկատար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով, այն իրավաբանները, որոնք Նիկոլ Փաշինյանին ասում են, թե ինքը կարող է մնալ պաշտոնակատար, 2018-ին նույն Նիկոլ Փաշինյանին համոզում ու ասում էին, որ այդ ժամանակ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո չի կարող մնալ որպես ԺՊ։
«Այդ իրավաբաններն էին Սեդա Սաֆարովան (Սաֆարյան, խմբ.), այսօրվա գործող դատախազը...։ Իմ գնահատմամբ, այն իրավաբանները, որոնք Նիկոլին 2018-ին մի խորհուրդ էին տալիս, հիմա՝ այլ, ես նրանց անվանում եմ բարձր որակավորման զազրախոսի տղաներ։ Տղամարդը, եթե մի բան է ասել այսօր, բայց հաջորդ օրը փոխում է իր կարծիքը, առնվազն բարձր որակավորման զազրախոսի տղա է։ Նիկոլը 2018-ին մի բան էր ասում, հիմա՝ այլ։ Հիմա եթե օրենք էլ չընդունի, իրեն պիտի ցույց տանք, ասենք՝ տես, քո ասածն է, ու սրա հիման վրա դու չես կարող պաշտոնավարել»,- նշեց նա։
Ըստ Գառնիկ Իսագուլյանի, ՀՀ-ում սահմանադրական կարգի պահապանը Արմեն Սարգսյանն է, ու ինքը հիմա պետք է ասի, որ Նիկոլ Փաշինյանն այլևս շարքային քաղաքացի է։
«Նիկոլը պետք է կառավարական տնից դուրս գա, գնա վեր ընկնի իր Երրորդ մասի տանը։ Հիմա ո՞նց բացատրես էս մարդկանց։ Նորմալ մարդկային խոսքը սրանց համար անհասկանալի է։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ գլխավոր դատախազությունը քրգործ չի հարուցում, եթե Նիկոլը մտել է Կառավարություն, ու չունենալով որևէ լիազորություն, փորձում է կառավարել»,- ասաց նա։
Անդադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տեքստին՝ Գառնիկ Իսագուլյանը նկատեց՝ նա նաև Արցախի մասին է խոսել։
«Ա՛յ տղա, հլը մի հատ Արցախ գնա, տես կարողանո՞ւմ ես, կինդ կարողանո՞ւմ է գնալ ու Շուշիում Ալիևայի հետ թեյ խմել։ Էս մարդիկ ամեն ինչի վրա թքած ունեն։ Հիմա ո՞նց վստահ լինենք, որ արդար ընտրություններ կլինեն»,- ասաց նա։
Բացի այդ, Գառնիկ Իսագուլյանը տեղեկացեց, որ իրեն հասած լուրերով Հայաստանում այժմ քաղաքական գործընթացը կառավարում է Արմեն Սարգսյանը, ով ուզում է Էդմոն Մարուքյանին իշխանության բերել։
«Մարուքյանը մեծ գումարներ է ստացել, ու դրանցով ուզում էր մարզերում ռեյտինգայինով անցնել, դրա համար էր պայքարում ռեյտինգայինի համար։ Սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրար կխփեն, մեջտեղից փյունիկի նման դուրս կգան Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Նիկոլը Կառավարության նիստ վարեց, դա պետք է ընդունել հիմք՝ իշխանության յուրացման հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար. Պետրոսյան
- «Սյունեցին երեք մատի կոմբինացիա ցույց տվեց Նիկոլին ու ասաց՝ փախի ստեղից». Գևորգ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան