«Սյունեցին երեք մատի կոմբինացիա ցույց տվեց Նիկոլին ու ասաց՝ փախի ստեղից». Գևորգ Պետրոսյան
«Ես այն կարծիքին չեմ, որ Նիկոլ Փաշինյանը չգիտեր՝ ուր է գնում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցին։
Նրա խոսքով, նման դեպքերում ԱԱԾ-ն ուսումնասիրում է իրավիճակը, մթնոլորտը։
«Նա գնաց Սյունիք, թեև գիտեր, որ պետք է խայտառակվի։ Նա գնաց, որովհետև Սյունիքն այն եզակի մարզերից է, որտեղ իր նկատմամբ կա ժողովրդի միասնական վերաբերմունք։ Եվ սյունեցին անթաքույց արտահայտում է իր դժգոհությունը, նա իր մաշկի վրա անմիջապես զգում է այս արհավիրքը։ Բայց Նիկոլ Փաշինյանն իր կարճ խելքով ասաց՝ գնամ Սյունիքին կոտրեմ, հետո մյուս հարցերը կլուծեմ։ Բայց սյունեցին մատ արեց Նիկոլին, երեք մատի կոմբինացիա ցույց տվեց ու ասաց՝ փախի ստեղից»,- նշեց պատգամավորը։
Ըստ նրա, ավելի զարմանալի է, որ Փաշինյանի՝ Սյունիք այցից հետո իմքայլականները սկսեցին «խելացնոր» հայտարարություններ անել։ Որպես օրինակ Գևորգ Պետրոսյանը նշեց Վահագն Հովակիմյանին, ով ասել է, թե Սյունիքում Նիկոլ Փաշինյանը ջերմ ընդունելության է արժանացել։
«Այսինքն՝ անբարոյականի վաստակը ջերմ ընդունելությո՞ւն է։ Եթե դա իրենց համար ջերմ վերաբերմունք է, թող գան, ես իրենց ջերմ վերաբերմունք ցույց տամ, որ այդ ջերմությունից այրվեն։ Լավ, ամոթ չունե՞ք դուք, արա։ Հա, հասկանում եմ, որ դուք ուզում եք հաճոյանալ Նիկոլին, բայց ձեր ինքնասիրությունը գնդակահարելո՞վ։ Մեկ ուրիշ մանդատակիր էլ, որին ասում են թիվ մեկ աներձագ, ասում է՝ լավ են արել, այդպես ստորացնելով էլ պիտի սյունեցիներին բերման ենթարկեին...։ Ինքը խախտել է Սահմանադրության 3-րդ հոդվածը, որտեղ ասում է՝ մարդը բարձրագույն արժեք է...։ Հիմա ես և ևս մեկ անկախ պատգամավոր էթիկայի հանձնաժողով ձևավորելու միջնորդությամբ դիմելու ենք 3 խմբակցություններին, տեսնենք ի՞նչ են անելու»,- տեղեկացրեց պատգամավորը։
Նա հավելեց, որ Հրաչյա Հակոբյանը այդպիսի «անվայել» արտահայություններ է թույլ տվել մարդկանց մասին, որոնք մի քանի ամիս իրենց տունը թողած սահման են պահել, իսկ ավելի ուշ իրենց տներն այրել են, որ չթողնեն թշնամուն։
«Դուք էդ ո՞ւմ եք նման բան ասում, դուք ո՞վ եք, ի՞նչ իրավունք ունեք նման բան ասելու։ Եվ իրենք պիտի այս ամենի համար պատասխան տան»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Սյունիքի» գործով մեղադրյալն ազատ է արձակվել
- Սյունիքն ավելի վտանգված է, որովհետև ժամանակին էշի ականջում քնած էինք. Վովա Վարդանով
- Սյունեցիներ Նարեկ Կարապետյանն ու Խաչատուր Գևորգյանն ազատ արձակվեցին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում