Զախարովան հայտարարել է Ռուսաստանին ոչ բարեկամական երկրների ցուցակում ԱՄՆ-ին ներառելու մասին
Կազմվում է «ոչ բարեկամական պետությունների» ցուցակը, որոնց կարգելվի դիվանագիտական առաքելություններում ռուսաստանցիներին աշխատանքի ընդունել, նրանում կներառվի նաև ԱՄՆ-ը։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով, վերջնական ցուցակը հայտնի կդառնա Նախարարների կաբինետի համապատասխան հրամանագրից հետո: Փաստաթուղթն ինքնին, նշել է Զախարովան, պատրաստում են տարբեր գերատեսչություններ:
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ նման քայլի պատճառ են հանդիսացել ԱՄՆ-ի «բացարձակ անբարյացակամ գործողությունները», որոնք նոր պատժամիջոցներ սահմանեցին Մոսկվայի դեմ և հայտարարեցին ռուս դիվանագետների արտաքսման մասին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում հրամանագիր էր ստորագրել, որով սահմանափակվում է ոչ բարեկամական գործունեությամբ զբաղվող արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների կողմից Ռուսաստանում աշխատողների հավաքագրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա