«Կարևորն այն է, թե ինչ ենք քննարկելու». Զելենսկին՝ Պուտինի հետ հանդիպման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ամեն ինչ գնում է նրան, որ իր և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտիի միջև հանդիպումը կայանա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նման հայտարարություն է արել Չեռնոբիլում կայացած իր ելույթի ընթացքում։
Նշվում է, որ հանդիպումը կազմակերպելու համար Ուկրաինայի նախագահը դիմել է իր գրասենյակի ղեկավարի Անդրեյ Երմակին։
«Նախ ես կարծում եմ, որ ամեն բան գնում է նրան, որ այս հանդիպումը կայանա։ Ես իսկապես առաջարկել եմ հանդիպել Դոնբասում և դուք դա լսել եք։ Ռուսաստանի Դաշնության նախագահը համաձայնել է հանդիպել, սակայն առաջարկել է հանդիպումն անցկացնել Մոսկվայում։
Ես հանձնարարել եմ իմ գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին կապ հաստատել նախագահ Պուտինի վարչակազմի հետ՝ ժամանակացույցի և տեղի վերաբերյալ փոխըմբռնման գալու համար։ Հավատացեք կարևորը այն է, թե ինչ է քննարկվելու, ոչ թե վայրն ու ժամանակը․ դրանք պարզապես դետալներ են», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորայիններին զինվորական հավաքի կանչելու մաիսն
- Զելենսկին առաջարկել է փոխել Մինսկի համաձայնագրերը և բանակցություններում ներգրավել ԱՄՆ-ին
- Զելենսկին ստորագրել է օրենք, որը թույլ կտա 1 օրում բանակը համալրել պահեստազորայիններով