Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորայիններին զինվորական հավաքի կանչելու մաիսն
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, պահեստազորում գտնվող քաղաքացիներին զինվորական հավաքների կանչելու մասին: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի ինտերնետային պորտալում:
«Որոշում եմ 2021 թվականին զորակոչել պահեստազորում գտննող Ռուսաստանի քաղաքացիներին ռազմական պատրաստություն անցնելու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում և Դաշնային անվտանգության ծառայությունում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հրամանագրի համաձայն, կառավարությանը և ռեգիոնալ իշխանություններին հանձնարարվել է ապահովել պահեստազորում գտնվող քաղաքացիների զորակոչի հետ կապված միջոցառումների իրականացումը, և զորավարժությունների անցկացումը:
Հրամանագիրը հրապարակվել է ապրիլի 26-ին, և այդ պահից էլ այն ուժի մեջ է մտնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս պահեստազորին զորակոչել մեկ օրում՝ առանց զորահավաք հայտարարելու:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան