Քաղաքագետ. Համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ Փաշինյանի ուղերձը կազմվել է ռուսերեն լեզվով հմուտ մասնագետի կողմից
Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համեմատական վերլուծության ենթարկեցի ՀՀ վարչապետի այսօրվա (ապրիլի 25-ի) ուղերձը հայերեն և ռուսերեն լեզուներով, քանի որ ցերեկը, երբ այն կարդացի, զգացի, որ շատ պրոֆեսիոնալ էր կազմված, բայց մի տեսակ խրթին էր կարդացվում։ Համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ տեքստը կազմվել է ռուսերեն լեզվով հմուտ մասնագետի կողմից։
Թարգմանիչն էլ շատ լավ է աշխատել, բայց ռուսական տեքստի մեջ ներդրված լեզվամտածողությունը միևնույնն է մատնում է, որ տեքստը ռուսերեն է գրվել։ Օրինակ, այս նախադասությունը՝ «Գնահատման ենթակա չէին և անվերականգնելի մեր ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգությանը հասցված վնասները»։ Հիմա ռուսերեն տեքստում տեսեք ինչ սահուն է հնչում՝ "Невозможно оценить ущерб, нанесенный культурному и религиозному наследию нашего народа"։
Կամ վերջին նախադասությունը։ Հայերենում ասվում է՝ «Միայն առաջատար տնտեսություն, արդիական անվտանգային և քաղաքական համակարգ ունեցող Հայաստանը, որն իր շուրջը կհամախմբի ողջ հայությանը, կարող է դիմակայել այդ մարտահրավերներին»։ Ռուսերենում շատ հստակ ու սահուն է՝ "Только Армения с ведущей экономикой, современной системой безопасности и политической системой, которая объединит вокруг себя всех армян, может противостоять этим вызовам"։
Այս նախադասության մեջ հենց քաղաքական համակարգի մասին է խոսքը, որը կարող է համախմբող դեր խաղալ, սակայն թարգմանիչը այն միաձուլել է նաեւ անվտանգային համակարգին։
Վերջում մի նրբության մասին։ Բաղդասարովի տելեգրամ ալիքը այսօր երեկոյան տեղադրեց այս գրառումն ու կցեց գրառմանը համապատասխան արխիվային փաստաթուղթը․
Совместная декларация Франции, Великобритании и России от 29 мая 1915.
Ввиду новых преступлений Турции против человечества и цивилизации, правительства Союзных государств публично заявляют Высокой Порте о личной ответственности за эти преступления всех членов Османского правительства, а также тех их агентов, которые вовлечены в такую резню.
Նիկոլ Փաշինյանի ուղերձում նույն այս փաստի վկայակոչումն է՝ «Տեղի ունեցածն այն օրերին մեծ տերությունների կողմից որակվեց որպես մարդկության և մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն»։
Որքանով են այս համընկնումները միմյանց հետ կապված՝ չեմ կարող ասել, բայց աչքիցս չվրիպեցին համընկնումները ու ցանկացա կիսվել։ Ի դեպ, ուղերձի տեքստում իմ նշած հմուտ մասնագետը «մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն» է գրել համապատասխան հատվածը, հավանաբար որպեսզի շատերը տվյալ փաստաթղթի «քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն» բառակապակցությունը հանկարծ չասոցացնեն «հայկական քաղաքակարթության» հետ։
Բնագրում իսկապես նկատի է առնված ընդհանրապես քաղաքակրթության դեմ հանցանքը, սակայն հայի մտքով երբեք չէր անցնի ավելացնել «մարդկային» բառը, որպեսզի կարդացողները «քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն» բառակապակցությունը հանկարծ չասոցացնեն «հայկական քաղաքակարթության» հետ»:
Համեմատական վերլուծության ենթարկեցի ՀՀ վարչապետի այսօրվա ուղերձը հայերեն եւ ռուսերեն լեզուներով, քանի որ ցերեկը, երբ այն...
Posted by Saro Saroyan on Saturday, 24 April 2021
Հարակից հրապարակումներ`
- Չգիտեմ՝ ինչ իրավաբաններ են խորհուրդ տվել Նիկոլ Փաշինյանին նման հայտարարություն անել. Վարդանյան
- Նախկին վարչապետ Փաշինյանը կատարել է ՔՕ 300 հոդվածի նախատեսված ենթադրյալ հանցագործության արարք. Ղազարյան
- Փաշինյանին հիշեցնում են իր իսկ հայտարարությունը. Հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար
- Փաշինյանը հայտարարել է հրաժարականի մասին