Ամենաքննարկված ու հիշվող «օսկարակիր» զգեստները
Լոս Անջելեսը նախապատրաստվում է «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությանը՝ ամենակարևոր իրադարձությունը ոչ միայն կինոարտադրության, այլ նաև նորաձևության արդյունաբերության համար:
Կարմիր գորգից ամենաէլեգանտ և տարօրինակ, ցնցող և զարմացնող զգեստներն՝ ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի։
Այն էլեգանտ զգեստը, որով Օդրի Հեփբերնը 1954 թվականին մրցանակ է շահել «Հռոմեական արձակուրդը» ֆիլմի համար, ստեղծել է «Paramount» ստուդիայի դիզայներ Էդիթ Հեդը: Դերասանուհու հերոսուհին՝ արքայադուստր Աննան, այդ զգեստը կրել է ֆիլմի վերջին տեսարաններում: Այնուամենայնիվ, Օդրիին այնքան է դուր եկել զգեստը, որ նա խնդրել է նորաձևության դիզայներ Հուբերտ Ջիվենչիին այն ձևափոխել, որպեսզի ինքը դրանով քայլի կարմիր գորգի վրայով:
2011 թվականին զգեստը, որը Հեփբերնը անվանում էր «երջանիկ», աճուրդում վաճառվել է 140 000 դոլարով:
Բացի Օդրիի հանդերձանքից, լեգենդար Էդիթ Հեդը ստեղծել է նաև մեկ այլ խորհրդանշական «օսկարակիր» զգեստ Գրեյս Քեյլիի համար:
«Օյ, ես չգիտեի, որ այն թափանցում է»,- այսպես էր արտահայտվել իր հագուստի մասին Բարբարա Սթրեյզանդը։ «Զվարճալի աղջկա» կոստյումը կարել էր դիզայներ Արնոլդ Սկազին։
1986-ին Սթրեյզանդն իր անկեղծությամբ գերազանցեց Շերին: Նրա «էկզոտիկ» զգեստը ստեղծել էր դիզայներ Բոբ Մակին:
Գրեյս Քելիի էլեգանտությամբ Գվինեթ Փելթրոուն ևս հաջողության հասավ «Օսկար» մրցանակաբաշխությունում 1999 թվականին։ Նրա բաց վարդագույն հագուստը օգնել էր ստեղծել կանացի քնքուշ կերպար։
Պարադոքս. այս զգեստը հետևողականորեն հայտնվում է «Օսկարի» պատմության լավագույն և վատագույն հանդերձանքների ցուցակներում:
Իրականում, մակեդոնիայից դիզայներ Մարիանա Պեժոսկիի պատրաստած զգեստը կոմբինեզոն է, որի վրա կարված է կարապ:
Ջուլիա Ռոբերտսը հիշում է, որ 2001 թվականին նա ընտրել է իր հանդերձանքը հակառակ իր տասնամյա զարմուհու խորհուրդների: Աղջիկը չէր հավանել հագուստի այն հատվածը, որտեղ սև և սպիտակ բծեր էին, որոնք թեփի տպավորություն էին թողնում։
Քննարկման մեծ առիթ էր դարձել նաև Անջելինա Ջոլիի թավշյա զգեստը, որով նա 2012-ին Բրեդ Փիթի հետ ներկայացել էր մրցանակաբաշխությանը։
Ջենիֆեր Լոուրենսի հետ կապված հաճախ են զվարճալի դեպքեր տեղի ունենում, բայց 2013-ի մրցանակաբաշխությունը դեռ երկար ժամանակ կհիշվի: Բեմ բարձրանալով «Լավագույն դերասանուհի» մրցանակը ստանալու համար՝ նա վայր ընկավ:
2019 թվականին Բիլլի Փորթերը դարձավ արարողության ամենաքննարկվող մարդը՝ ստվերում թողնելով բոլոր կանանց։ Նա արդուկված տաբատի փոխարեն երկարափեշ զգեստով էր։