Բաղդադի հիվանդանոցներից մեկում հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 82-ի
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կորոնավիրուսային վարակից բուժվող հիվանդների բուժհաստատությունում բռնկված հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 82-ի, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ բռնկված հրդեհի հետևանքով մահացել է «Իբն Խաթիբ» հիվանդանոցի առնվազն 82, վիրավորվել ավելի քան 100 մարդ, իսկ հրդեհը թթվածնային բալոնների պայթյունի պատճառ է դարձել։
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քադհիմին հանձնարարել է հետաքննություն անցկացնել։ Երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավար, գեներալ Քադհիմ Բոհանն ասել է, որ հրդեհը բռնկվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որում «գտնվում էր 30 հիվանդ» և որը նախատեսված էր կորոնավիրուսակիրների առավել ծանր դեպքերի համար։
Կառավարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը «կորոնավիրուսով վարակված հիվանդների նկատմամբ հանցագործություն է»։
Ըստ աղբյուրի, Իրաքում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճում է․ վարակի տարածման սկզբից առ այսօր գանցվել է վարակման 1 միլիոն 25 288 և վարակի հետևանքով մահվան՝ 15 217 դեպք։
Անցյալ ամիս Իրաքում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավը, որի շրջանակում COVAX ծրագրի շնորհիվ մատակարարվել է 650 հազար չափաբաժին պատվաստանյութ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան