Եվրամիությունը վարույթ է սկսել «AstraZeneca»-ի դեմ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) դատական գործընթաց է սկսել «AstraZeneca»-ի դեմ ՝ Եվրամիություն կորոնավիրուսի պատվաստանյութերի մատակարարման պայմանագիրը խափանելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով ԵՀ տարածած հաղորդագրությանը։
«Հանձնաժողովը նախորդ ուրբաթ դատական գործընթաց սկսեց «AstraZeneca»- ի դեմ` պայմանագրի խախտման համար: Պայմանագրային մի շարք կետեր չեն կատարվել, ընկերությունը չի կարողացել մշակել ռազմավարություն` պատվաստանյութերի ժամանակին մատակարարումն ապահովելու համար»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:
Նշվում է, որ ԵՄ անդամ 27 պետությունները կողմ են եղել այդ որոշմանը։
Ավելի վաղ ԵՀ-ն հաղորդել էր, որ քննարկվում են բոլոր տարբերակները, որպեսզի «AstraZeneca»-ն կատարի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մատակարարելու վերաբերյալ իր պարտավորությունները։
Վերջին ամիսներին ԵՄ-ն բախվել է միությունում օգտագործման համար հաստատված պատվաստանյութերի մատակարարման մի շարք խնդիրների, մասնավորապես`«Pfizer / BioNTech», «Moderna» և «AstraZeneca» ընկերությունների հետ կապված: Առաքումների հետաձգումը կարող է տապալել Բրյուսելի հավակնոտ ծրագիրը` մինչ ամառվա կես Միության չափահաս բնակչության 70% -ին պատվաստել:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում AstraZeneca պատվաստանյութի պատճառով ութ մարդ մահացել է թրոմբոզից
- Դանիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը
- Ախալքալաքը AstraZeneca պատվաստանյութը հետ է ուղարկել
- «AstraZeneca»-ով պատվաստման համար կսահմանենք տարիքային շեմ՝ 55 և ավելի. Անահիտ Ավանեսյան
- Հարավային Կորեան դադարեցնում է AstraZeneca-ով պատվաստումները
- Դեղերի Եվրոպական գործակալությունը հաստատում է AstraZeneca-ի և թրոմբոզի միջև կապը
- Դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան