Սուրեն Բալիյանը՝ Սուպերգավաթի հանդիպման մրցավար
Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը՝ Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Փյունիկի» ու Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից «Միկայի» միջև:
Հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: Մրցավարի առաջին օգնականը կլինի Մեսրոպ Ղազարյանը, երկրորդը՝ Էրիկ Արևշատյանը:
Մրցավարի լրացուցիչ օգնականների պարտականությունները կկատարեն Արթուր Սաֆարյանը և Արման Ալաբերքյանը:
Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Արման Ղուշչյանը, իսկ տեսուչի պարտականությունները կկատարի Գևորգ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում