«Օսկարի» հաղթողները
Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությունը: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակը տրվել է Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» ֆիլմին, որը մի կնոջ մասին է, ով մնալով առանց աշխատանքի և տան, ավտոֆուրգոնով ճանապարհորդում է ԱՄՆ-ով: Քլոե Չժաոն նաև ճանաչվել է «Լավագույն ռեժիսորը»:
Ֆիլմի գլխավոր դերակատար Ֆրենսիս ՄաքԴորմանդը մրցանակ է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:
«Լավագույն» դերասան անվանակարգում «Օսկար» է ստացել Էնթոնի Հոփքինսը «Հայր» ֆիլմում մարմնավորած դերի համար: Ռիա Նովոստին գրում է, որ այսպիսով նա դարձել է ոսկե արձանիկի ամենատարեց դափնեկիրը: Նա 83 տարեկան է:
«Լավագույն արտասահմանյան» ֆիլմ է ճանաչվել դանիացի ռեժիսոր Թոմաս Վինտերբերգի «Druk» կինոնկարը:
«Լավագույն անիմացիոն» ֆիլմ է ճանաչվել «Հոգի» մուլտֆիլմը, իսկ լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Իմ ուսուցիչը ութոտնուկ է»։ «Լավագույն կարճամետրաժ գեղարվեստական կինոնկար» անվանակարգում մրցանակը տրվել է «Երկու հեռավոր օտարներ» ֆիլմին:
«Լավագույն ինքնատիպ սցենարի» համար մրցանակ է ստացել բրիտանացի դերասանուհի և ռեժիսոր Էմիրալդ Ֆենելը «Հույս տվող աղջիկը» ֆիլմի սցենարի համար:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել բրիտանացի Դենիել Կալույան «Հուդան և սև մեսիան» ֆիլմում դերակատարման համար։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Յուն Յո Ջոնը «Մինարի» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։
«Լավագույն օրիգինալ ստեղծագործություն» է ճանաչվել «Հուդա և սև մեսիա» ֆիլմի «Fight For You» երգը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան