
Պեսկովը մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Կրեմլը Վաշինգտոնի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է ԱՄՆ ներքին գործ: Այս մասին այսօր, Tass-ի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սա ներքին [ԱՄՆ] հարց է», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի որոշումը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբի իրադարձությունները որակեց «Հայոց ցեղասպանություն»:
Որպես պետության ղեկավար՝ Բայդենի նախորդները խուսափում էին օգտագործել այդ տերմինը: