Իշխանաձորի ենթաշրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
Ապրիլի 24-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի ենթաշրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն Արցախի փրկարարները նախատեսում են շարունակել վաղը: Նշվում է, որ ուղղության մասին կտեղեկացնեն նախապես:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացված որոնումների ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1551 է, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողների աճյունների որոնումներ են իրականացվում Իշխանաձորում
- 23.04.2021. Որոնումների արդյունքում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն Ադրբեջանը փոխանցել է հայկական կողմին
- 23.04.2021.Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Հադրութում
- 20.04.2021. «Թութակներ» տեղամասից հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն
- 20.04.2021. Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումներն շարունակվում են Հադրութում
- 19.04.2021. Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում է Ջրականի շրջանում
- 17.04.2021. Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն
- 17.04.2021. Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են ապարդյուն