Ադամ Շիֆը Կոնգրես բանաձև է ներկայացրել՝ հայ ռազմագերիներին Ամերիկյան պետության պահանջով ազատելու համար
Լոս Անջելեսում ապրիլի 24-ի հավաքին ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ Կոնգրեսում բանաձև է ներկայացրել` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին Ամերիկյան պետության պահանջով ազատելու համար: Այս մասին գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
«Լոս Անջելեսում տեղի ունեցած ապրիլքսանչորսյան հավաքին կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ Կոնգրեսում բանաձև է ներկայացրել` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատելու Ամերիկյան պետության պահանջով:
Շիֆը հայտնեց նաև, որ իր այդ բանաձևն արդեն ստացել է բիպարտիզան` երկկողմանի (դեմոկրատներից և հանրապետականներից) [նախնական] աջակցություն»,-գրել է քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան