Ռուսների համար պատրաստված «Մինստրալ»-ները կգնի Եգիպտոսը
Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահները համաձայնության են եկել «Մինստալ»-ների առք ու վաճառքի շուրջ: Այս մասին վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին՝ գրում են ռուսական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ ավիակիր երկու ռազմանավերը` «Միստրալ»-ները, Ֆրանսիան 1 միլիարդ 200 միլիոն եվրոյով կառուցել էր Ռուսաստանի համար: Սակայն դրանք պատվիրատուին չհանձնեց՝ պատճառաբանելով, որ Ուկրաինայի արևելքում արյունալի պատերազմ է մոլեգնում։ «Միստրալ» տեսակի ավիակիրները դեսանտային ուղղաթիռներ են փոխադրում։
Այսօր արդեն հայտնի է դարձել, որ եգիպտացի պաշտոնյաններից կազմված պատվիրակությունը Փարիզում է, բանակցություններ են վարում նավերի գնման շուրջ, սակայն գնի վերաբերյալ վերջնական համաձայնության չեն եկել:
Ենթադրվում է, որ «Միստալ»-ներից մեկը ծառայություն է իրականացնելու Կարմիր, իսկ մյուսը՝ Միջերկրական ծովում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում