Ղազինյան. Տիգրան Ավինյանը պետք է հրավիրի կառավարության արտահերթ նիստ
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հրաժարական, հետևաբար նա այլևս դադարել է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։
Ստեղծված իրավիճակում Տիգրան Ավինյանը պետք է հրավիրի կառավարության արտահերթ նիստ, արձանագրի վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը և ստանձնի ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։
ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը պետք է դադարեցնի Նիկոլ Փաշինյանի պետական պահպանությունը, իսկ ՀՀ կառավարության գործերի կառավարիչը պետք է միջոցներ ձեռք առնի ՀՀ վարչապետի աշխատասենյակն ու կեցավայրը Նիկոլ Փաշինյանից ազատելու համար։
Կրկին անգամ ցանկանում եմ փաստել, ՀՀ Սահմանադրության և գործող օրենսդրության ուժով Նիկոլ Փաշինյանը ՉԻ հանդիսանում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ այս ընթացքում նրա կողմից ստորագրված բոլոր որոշումներն առոչինչ են, իսկ հրամանները ենթակա չեն կատարման ՀՀ պետական կառավարման գործադիր մարմինների կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- Նախկին վարչապետ Փաշինյանը կատարել է ՔՕ 300 հոդվածի նախատեսված ենթադրյալ հանցագործության արարք. Ղազարյան
- Փաշինյանին հիշեցնում են իր իսկ հայտարարությունը. Հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար
- Արսեն Բաբայան. Չի կարող հրաժարական ներկայացրած վարչապետը շարունակել ժամանակավոր պաշտոնավարումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին