Մարտին Սկորսեզեն քրիստոնեության ծագման մասին սերիալ կնկարահանի
Պրոդյուսեր և ռեժիսոր Մարտին Սկորսեզեն և սցենարիստ Պոլ Շրյոդերը նախատեսում են սերիալ նկարահանել քրիստոնեության ծագման մասին: Նախագիծը կստեղծվի Netflix-ի համար։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է IM-ը:
Ըստ Շրյոդերի, նախագիծն արդեն ունի աշխատանքային վերնագիր՝ «Առաքյալներ և Ապոկրիֆներ»։ Ներկայումս արդեն պայմանավորվածություն կա սերիալի երեք սեզոնների վերաբերյալ:
Շարքի հեղինակները բացատրել են, որ նախագիծը հիմնված է լինելու Ապոկրիֆների՝ վաղ քրիստոնեական գրականության այն ստեղծագործությունների վրա, որոնք ընդգրկված չեն Սուրբ Գրքի կանոններում։
«Մարդիկ կարծես գիտեն Նոր Կտակարանը, բայց ոչ ոք չգիտի Ապոկրիֆներրը։ Եվ առաջին դարում Նոր Կտակարան չկար, կային միայն այս պատմությունները: Դրանցից որոշները ճիշտ էին, որոշները՝ ոչ, որոշներն էլ կեղծ էին»,- ասել են նախագծի հեղինակները:
Շրյոդերն ու Սկորսեզեն հայտնի են «Տաքսիստ», «Կատաղի ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» համատեղ աշխատանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան