Պուտինն ու Ասադը պայմանավորվել են Սիրիային Sputnik V առաքելու շուրջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը երկուշաբթի, ապրիլի 26-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի մատակարարման հարցը: Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքէջում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պետությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի արդիական հարցեր, մասնավորապես`առևտրատնտեսական և հումանիտար կապերի հետագա զարգացման հեռանկարները:
Ասադը Պուտինին պատմել է նաև արաբական հանրապետությունում մայիսին նախատեսված նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատաքների մասին:
«Սիրիայի նախագահը խորին երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին սիրիացի ժողովրդին ցուցաբերած բազմակողմանի աջակցության և օգնության համար», - ասված է հայտարարության մեջ:
Այս տարվա փետրվարին Սիրիայում գրանցվել է ռուսական Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութը:
Ռուսական պատվաստանյութի օգտագործումն արդեն հաստատվել է Բելառուսում, Վենեսուելայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ղազախստանում, Ուզբեկստանում և այլ երկրներում: Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկված են ավելի քան 60 պետություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները