Ալիևը ռազմավարի պուրակը բացելով օգնեց մեզ ցույց տալ՝ ինչ ահաբեկչական խմբավորման հետ գործ ունենք․ Մարուքյան
«Ալիևը ռազմավարի պուրակը բացելով՝ օգնեց մեզ, որ մենք ցույց տանք, ավելի ցցուն փաստերով, թե ինչ ռեժիմի, ինչ ահաբեկչական խմբավորման հետ գործ ունենք, որի մոտ են գտնվում ոչ միայն մեր զինվորների սաղավարտները, այլ նաև մեր զինվորները»,-այս մասին այսօր ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ԵԽԽՎ իր ելույթում Բաքվում ռազմավարի այգու վերաբերյալ արձագանքների մասին։
Մարուքյանը նշեց, որ ելույթից հետո իրեն է մոտեցել ավստրիացի պատգամավոր, Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննախն ու խնդրել նայել ԵԽԽՎ դահլիճում իր ցույց տված նկարները, ասելով, որ սա մեծ արձագանք է ստացել միջազգային մամուլում։
«Մենք մեր փաստարկները նեկայացրեցինք, որ մեկ բան է, երբ վառված տանկ ունեք, կանգնում նայում եք, կամ զինվորի մույլաժ եք սարքել, որին ծաղրում եք, մեկ այլ բան, երբ իրական զինվորներ ունեք ձեր բանտերում։ Այս հարցը չի քննարկվում, կփոխանցեք, թե չէ, այլ պետք է փոխանցեք ու արագ»,-ասաց Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ռազմագերիների հայրենադարձումը միջազգային մարդասիրական իրավունքի իմպերատիվ է, հակառակը ռազմական հանցագործություն»
- Առանց «եթե»-ների ու «բայց»-երի․ սա այն հեշթեգն է, որով առաջնորդվում է ԵԽ-ն․ Վլադիմիր Վարդանյանը՝ գերիների հարցի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան