Արթուր Դավթյանի հերթական անակնկալը
Հայաստանում հենակետային մարզաձև է համարվում սպորտային մարմնամարզությունը: Այդ մասին մեծ նվաճումներով փաստել են օլիմպիական խաղերի մեր անզուգական հերոսները: Այս մասին գրում է ՀԱՕԿ լրատվականը։
Ավանդույթը չի խախտվել նաև Շվեյցարիայի Բազելում երեկ ավարտված Եվրոպայի առաջնությունում:
Հաճելի անակնկալ է մատուցել Արթուր Դավթյանը: Նա բազմիցս մեդալներ է նվաճել միջազգային պաշտոնական մրցաշարերում, Եվրոպական խաղերում և այլուր: Բոլոր մրցանակները երևանցին նվաճել է հենացատկում: Այդ մրցաձևում նրանից մեդալ էինք ակնկալում նաև բազելյան ստուգատեսում: Բայց նա անակնկալ մատուցեց . . . նժույգթափերում: Պարզվեց , որ ինքը ցանկացել է մեդալ նվաճել հենց ապրիլի 24 –ի օրը: Եվ նա իրենը արեց:Կեցցե’ս, Արթուր:
Նույն մրցաձևում չորրորդը ճանաչվել է թիմի նորեկ, 18-ամյա Գագիկ Խաչիկյանը: Նրան ընդամենը 033 հազարերորդական չբավարարեց բրոնզե մեդալակիր դառնալու համար:
Օղակների վրա Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է չորրորդ, իսկ Վահագն Դավթյանը՝ ութերորդ տեղը:
Արթուր Դավթյանը նժույգթափերում նվաճած ոսկե մեդալից հետո, երևի թե լիցքաթափվել և հաջորդ օրը՝ ապրիլի 25 –ին հենացատկում լիովին չդրսևորել է իր հնարավորություններն ու բավարարվել վեցերորդ տեղով:
Սպորտային մարմնամարզության մեր տղամարդկանց հավաքականը լիովին արդարացրել են սպասելիքները, որովհետև հինգ մասնակիցներից չորսը գերազանց հանդես են եկել նախնական փուլում՝ վաստակելով բարձր միավորներ և իրենց համար տեղ ապահովել եզրափակիչում:
Գոհացրել է այն, որ թիմը համալրած հուսալի նորեկներ Գագիկ Խաչիկյանը և Արմեն Պետրոսյանը կարող են եղանակ ստեղծել առաջիկա պատասխանատու մրցաշարերում:
Արժանին պետք է մատուցել հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին և նրա ղեկավարած մասնագիտական խմբին, որը նպատակային աշխատանքներ է կատարում մարզաձևի առաջընթացը շարունակելու գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները