
Հիմնադրվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը․ Ա․ Ղարամյան
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ հիմնադրվել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը։
«Մեր պետությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, ազգային անվտանգության գործող աշխատակիցներին աջակցելու, օգնելու համար՝ համակարգի պահեստազորի մի խումբ սպաների կողմից հիմնադրվել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը։
Հ.Գ.Սեղմեք էջի հղմանը, հավանեք էջը և հետևեք մեր գործունեությանը»,- գրել է նա։