Զարիֆ. Հարևաններն Իրանի առաջնահերթությունն են
Կիրակի օրը, Թվիթերում արած գրառման մեջ, ԻԻՀ ԱԳ նախարար մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ Կատարի էմիրի հետ իր հանդիպումը գերազանց էր, հավելելով, որ հարևաններն Իրանի առաջնահերթությունն են: Այս մասին գրում է Pars Today-ը։
Դոհայում Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հանդիման կապակցությամբ արած գրառման մեջ, Զարիֆը նշել է: «Ես հիանալի խորհրդակցություն ունեցա իմ եղբայր Շեյխ Թամիմի հետ»:
Զարիֆը հավելել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունների, ինչպես նաև Իրան-Կատար հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր:
ԻԻՀ ԱԳ նախարարը Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության զարգացման Թեհրանի քաղաքականությունը և 4+1 խմբի հետ բանակցությունների վերջին արդյունքները:
Շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Կատարը շահագրգռված է ընդլայնելու Իրանի հետ համագործակցությունը:
Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման ալ Թանիի հետ հանդիպմանը, ԻԻՀ ԱԳ նախարարը ներկայացրել է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում Իրանի քաղաքականությունը, ողջունելով տարածաշրջանը կայունացնելուն ուղղված բանակցությունների անցկացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան