Էնթոնի Հոփքինսը «Օսկարի» արժանանալուց հետո դիմել է կազմակերպիչներին
Աշխարհահռչակ դերասան Էնթոնի Հոփքինսը Ուելսում իր տանը նստած է տեղեկացել, որ արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն դերասան» անվանակարգում «Հայրը» ֆիլմում մարմնավորած դերի համար: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը:
Դերասանը Ինսթագրամում տեղադրել է ուղերձ՝ ուղղված մրցանակաբաշխության կազմակերպիչներին և մասնակիցներին:
«Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ 83 տարեկանում ինձ կպարգևատրեն: Ես անսահման շնորհակալ եմ Ամերիկյան կինոկադեմիային»,- ասել է Հոփքինսը:
Նա իր առաջին արձանիկը ստացել է 1992 թվականին «Գառնուկների լռությունը» ֆիլմի համար։ Ընդհանուր թվով ստացել է 40 կինոմրցանակ: Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում «Գառնուկների լռությունը» ֆիլմում Էնթոնի Հոփքինսի մարմնավորած հերոս Հաննիբալ Լեկտորը 1-ին տեղում է որպես բացասական հերոս։
Ռեժիսոր Ֆլորիան Զելերի «Հայրը» ֆիլմը հիմնված է նրա «Le Père» ստեղծագործության վրա։ Ֆիլմի դերասանական կազմը ներառում է Էնթոնի Հոփքինսին, Օլիվյա Քոլմանին, Օլիվիա Ուիլյամսին, Ռուֆուս Սյուելին, Իմոջեն Փութսին և Մարկ Գեթիսին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Սանդենս կինոփառատոնում 2020 թվականի հունվարին։ Ֆիլմի թողարկումը պլանավորվում է 2020 թվականի նոյեմբերի 20-ին Sony Pictures Classics-ի կողմից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները