
Լևոն Քոչարյան. Հանրայինի ազդանշանով ուղիղ հեռարձակմամբ չի ցուցադրվել Ռոբերտ Քոչարյանի այցը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն ուշադրություն է հրավիրում փաստին, որ ՀՀ երկրորդ նախագահի այցը Ծիծեռննակաբերդ ուղիղ եթերով չի ցուցադրվել։
«Պատահականություն.
...այն պահին, երբ Ռոբերտ Քոչարյանն այցելել է հուշահամալիր, ուղիղ եթերն այդ պահից դադարեցվել է և միայն որոշ ժամանակ անց է նորից վերականգնվել: Հանրայինի ազդանշանով ուղիղ հեռարձակմամբ չի ցուցադրվել Ռոբերտ Քոչարյանի այցը:
Միաժամանակ, հուշահամալիրի տարածքում նույն ժամանակահատվածում ինտերնետ կապի և հեռարձակման խափանում է եղել»։