
«Հրապարակ». Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ խոշտանգումը կազմակերպել է Արթուր Զաքարյանը
«Հրապարակ»-ը գրում է.
«Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպանը հանցագործության մասին օրեր առաջ հաղորդում էր ներկայացրել՝ իր պաշտպանյալին խոշտանգման ենթարկելու դեպքի առթիվ։
Ըստ փաստաբանի` իր պաշտպանյալին Գորիսից բերել էին Երևան, Երեւանի փոխոստիկանապետի աշխատասենյակ, որտեղ նրան նվաստացրել էին, այդ ամենը տեսանկարահանել և տեսանյութը տարածել:
Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնեցին, որ փոխքաղաքապետի նկատմամբ խոշտանգումը կազմակերպել է ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ (օպերատիվ գծով) Արթուր Զաքարյանը:
Նույն աղբյուրները փոխանցում են, որ թեպետ Զաքարյանը նվաստացնողների շարքերում չի եղել, սակայն նա հրահանգավորել է խոշտանգողներին և տեսանկարահանել է ընթացքը»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի փոխքաղաքապետին ձերբակալելու որոշումը դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց
- Գորիսի փոխքաղաքապետին պատճառվել են մարմնական վնասվածքներ. Տեղյակ է պահվել ՄԻՊ-ը