Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս․ Նաիրա Զոհրաբյան
Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս։Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Մարալը մի քանի ամիս Բաքվի բանտում է եղել ու երբ ազատվել է գերությունից եւ տեղափոխվել Բեյրութ, ադրբեջանցիները Մարալի հայաստանյան անձնագիրը հետ չեն տվել եւ այն մնացել է Բաքվի բանտում։
Մարալի հարազատները դիմել էին ինձ եւ իրավաբան Ալեքսանդր Կոչուբաեւին, ով լիազորված էր Մարալի անունից դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություն, որպեսզի հաշվի առնելով դեպքի բացառիկությունը, Մարալի անձնագիրը վերականգնեն եւ այն ուղարկենք Բեյրութ։
Ի՞նչ եք կարծում՝ ինչ են պատասխանել։
Այո, մերժել են։ Ասել են՝ Մարալն անձամբ պիտի Բեյրութից գա ու երեւի պիտի ապացուցի, որ գերի է ընկել ու թուրքը իր ՀՀ քաղաքացիության անձնագիրը հետ չի տվել։
Էն որ, ըստ տարբեր լուրերի, մի գունդ թուրքի ՀՀ անձնագիր են տվել ու դա դեռ լուրջ քննության հարց պիտի դառնա, մի դելիկատ հարց ունեմ՝ տեսնես էդ թուրքերը անձամբ ե՞ն գնացել անձնագրային ծառայություն»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանի նախագահն ընդունել է գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին
- Մարալի գերությունից ազատվելը ևս մեկ ապացույց է, որ ՀՀ իշխանություններն այդ հարցում ոչինչ են. Համբարյան
- Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ.Նաիրա Զոհրաբյան
- Ֆրանսահայ պատգամավոր․ Կանանց իրավունքների այս միջազգային օրն իմ մտքերը Մարալ Նաջարյանի հետ են
- Լիբանանի Ֆանարից մինչև ադրբեջանական բանտեր․ ֆրանսիական L'Orient-Le Jour-ը՝ Մարալ Նաջարյանի մասին
- Մարալ Նաջարյանն ազատ չի արձակվել
- Նաիրա Զոհրաբյանը գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով դիմել է Եվրոպայի կին լիդերներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները