Անհեթեթ է մտածել, որ մենք չենք մասնակցելու Չեմպիոնների լիգային. Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հնարավոր որակազրկման մասին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Հիշեցնենք, որ ակումբը կարող է պատժամիջոցների ենթարկվել Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կողմից, այն բանի համար, որ Մադրիդը Սուպերլիգայի հիմնադիրներից է, իսկ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գլխավորում է մրցաշարը:
«Անհեթեթ է մտածել, որ մենք չենք մասնակցելու Չեմպիոնների լիգային: Շատ խոսակցություններ կլինեն, բայց ես պարզապես կենտրոնանալու եմ խաղի վրա: Բայց կարծում եմ, որ մենք բոլորս ցանկանում ենք Մադրիդին տեսնել Չեմպիոնների լիգայում», - ասել է Զիդանը:
Սուպերլիգային մասնակցելու հայտ են երկայացրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկոն», ինչպես նաև իտալական «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը»:
Հարակից հրապարակումներ`
- ՈւԵՖԱ-ն որոշել է չպատժել Սուպերլիգայի ակումբներին
- «Միլանը» միացավ Սուպերլիգայից դուրս եկած ակումբներին
- «Յուվենտուսի» նախագահ. Սուպերլիգան անգործունակ է՝ առանց Պրեմիեր լիգայի ակումբների
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի