Գերեզմանը քանդել են ու նոր հուղարկավորություն կատարել
Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պահապանի շրջայցի ժամանակ։ Գավառ քաղաքի «Դարի գլուխ» կոչվող տեղական նշանակության հուշարձանի տարածքում /հին գերեզմանոցում/ անհայտ անձինք գերեզման են քանդել, տեղաշարժել տապանաքարը, տարածքը հարթեցրել և նոր հուղարկավորություն կատարել։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հուշարձանի պահապանը արձանագրել է, որ գերեզմանի մոտ առկա են մարդկային ոսկորներ։
Իրավախախտման փաստով ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը կդիմի ոստիկանություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները