«Ռազմագերիների հայրենադարձումը միջազգային մարդասիրական իրավունքի իմպերատիվ է, հակառակը ռազմական հանցագործություն»
«ԵԽԽՎ-ում լուրջ քննարկում ծավալվեց նաև սարսափելի պուրակի հետ կապված։ Ելույթներում ընդգծվում էր ոչ միայն գերիների հարցը, այլ նաև այն, որ հանձինս Ադրբեջանի մենք ունենք ռասսայական խտրականության վրա հիմնված մի պետություն, որը որևիցե եղանալով չի կարող երաշխավորել ոչ միայն հայ ռազմագերիների, այլ ընդհանրապես էթնիկ հայերի անվտանգ գոյությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող որևէ տարածքում։ Սա էլ է բանաձևվել։ Մեր գործընկերները Իսլանդիայից նաև համապատասխան բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը պետք է քննարկվի ԵԽԽՎ Բյուրոյի կողմից։ Հաջողության դեպքում մենք հնարավորություն կունենք այս հարցի վերաբերյալ այլ զեկույցներ ունենալ»,-այս մասին այսօր հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանի ամփոփման ասուլիսում։
Նշվեց, որ շվեդ գործընկերները ևս նույնաբովանդակ բանաձևերի նախագծեր են փորձում ներկայացնել։
«Մենք չենք էլ հասցնում արձագանքել, քանի որ ԵԽԽՎ-ում մեր գործընկերները շատ ավելի արագ այդ հարցերը քննարկում են, քանի որ սրանք այն հարցերից են, որոնք չունեն քաղաքական ենթատեքստ, բացառապես փոխկապակցված են մարդու իրավունքների ու ժողովրդավարության հետ, իսկ դա ԵԽ-ի կարևոր գործառույթներից է»,-ասաց Վարդանյանը։
Ժնևի կոնվենցիաները, Վարդանյանի խոսքերով, աշխարհում ամենաշատ վավերացում ունեցող փաստաթղթերն են, որին մասնակցում է ավելի շատ պետություն, քան ՄԱԿ-ին։
«Այդ կոնվենցիայի առաջին կետում ասվում է, որ պետությունները պարտավոր են կատարել այս կանվենցիան ոև պարտավոր են ստիպել մյուսներին, որ կատարեն այն։ Ռազմագերիների հայրենադարձումը միջազգային մարդասիրական իրավունքի իմպերատիվ պահանջ է, և այդ հարցը հարիր է քննարկել ցանկացած հարթակում, ցանկացած ձևաչափում։ Ռազմագերիները պետք է վերադարձվեն, հակառակը ռազմական հանցագործություն է»,-ասաց Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Առանց «եթե»-ների ու «բայց»-երի․ սա այն հեշթեգն է, որով առաջնորդվում է ԵԽ-ն․ Վլադիմիր Վարդանյանը՝ գերիների հարցի մասին
- Գերմանիայի պետնախարար․ Մեկ անգամ ևս կոչ անեմ Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, դադարեցնել հռետորաբանության սրումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան