Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարաս և Գանձասար վանքեր
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային արաբաղի տարածքում: Այս մասին նշված է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
«27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում՝ հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով։
Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներական խմբերը շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2,037,2 հա տարածք, 622 կմ ճանապարհ, 1716 բնակելի շենք, ներառյալ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 591 պայթուցիկ օբյեկտ:
ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ուխտավորներին ուղեկցել են նաև դեպի Ամարաս և Գանձասար վանքեր: