«Ну-ка, все вместе!» նախագծի հաղթողն է Սյուզաննա Մելքոնյանը
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծում։ Երրորդ սեզոնի 28-ամյա հաղթողը որպես մրցանակ կստանա մեկ միլիոն ռուբլի և սեփական սինգլ, որը կհնչի ռուսական ռադիոկայաններով։
Վեստի.ռու-ն գրում է, որ եզրափակիչ փուլի 17 լավագույն մասնակիցների շրջանում հարյուր հայտնի փորձագետներ հենց 28-ամյա Սյուզաննային են ընտրել Երևանից որպես հաղթող:
Սելին Դիոնի «I surrender» երգի կատարմամբ նա վաստակել է 99 միավոր, գրեթե 100 մասնագետները ոտքի են կանգնել ու երգել նրա հետ միասին:
Միայն մեկ մասնակից ոտքի չկանգնեց, ինչը առաջացրեց ներկաների վրդովունքը։
«Այստեղ չկար ոչ մի կեղծ նոտա: Սա եզրափակչի ամենավստահ ելույթն էր»,- իր զգացմունքները չի կարողացել զսպել Սերգեյ Լազարևը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները