Փաշինյանին հիշեցնում են իր իսկ հայտարարությունը. Հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար
Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ֆեյսբուքյան օգտատերերը տարածում են 2018 թվականի հանրահավաքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Փաշինյանի ելույթից մի հատված։
«Իրավաբանները վերլուծելով Հայաստանի օրենսդրությունը, արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար»,- հայտարարում է դեռ այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։
Իսկ երեկ նա, մասնավորապես, հայտարարեց. «Այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից։ Այս ընթացքում կշարունակեմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականություններն օրենսդրությամբ ու սահմանդրությամբ նախատեսված ամբողջ ծավալով»։
Հիշեցնենք, որ բազմաթիվ իրավաբաններ արդեն հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Չի կարող հրաժարական ներկայացրած վարչապետը շարունակել ժամանակավոր պաշտոնավարումը
- Վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի. Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան