Փաստաբանը Քաջարանի քաղաքապետին նոր մեղադրանքի առաջադրումը պայմանավորում է Փաշինյանին Սյունիքում «ջերմ ողջունելով»
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի համայնքապետ Մանվել Փարամազյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե։
Կոմիտեի շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետի պաշտպան Երվանդ Վարոսյանը մանրամասնեց՝ ՔԿ է կանչվել հին գործով։ Հիշեցրեց, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին պարոն Փարամազյանին մեղադրանք էին առաջադրել դրանից ութ ամիս առաջ խմբի կազմում ինչ-որ անձի առևանգելու համար։ Կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժել էր։
«Հիմա հրավիրեցին ու փոխեցին մեղադրանքը։ Ըստ նոր մեղադրանքի, այնպես է ստացվում, որ պարոն Փարամազյանը կազմակերպել է ինչ-որ անձի առևանգում։ Քանի որ գործի որոշ նյութերին մենք ծանոթ ենք, կարող ենք փաստել, որ նախ առհասարակ առևանգում տեղի չի ունեցել, իսկ թե ինչ կապ ունի Մանվել Փարամազյանն այդ ամեն ինչի հետ, մեզ համար անհասկանալի էր թե հիմա, թե դեկտեմբերին։ Բացարձակապես հասկանալի չէ»,-ասաց Վարոսյանը։
Փաստաբանը հիշեցրեց, դեկտեմբերին Փարամազյանին քննչական կոմիտե կանչելը հաջորդել էր Սյունիքի համայնքապետերի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Իսկ հիմա Ագարակում ու Մեղրիում, գիտեք, սյունեցիները «ջերմ ողջունել են» Փաշինյանին, ու չգիտես ինչի կրկին հիշել են պարոն Փարամազյանին ու նոր մեղադրանք են առաջադրել»,-ասաց Վարոսյանը՝ ավելացնելով, որ մինչ այս այդ գործով որևէ գործողություն չի իրականացվել։
Նա ակնհայտ է համարում, որ գործն ուղղորդվում է մեկ կետից, այս ամենն ունի քաղաքական ուղղվածություն։
«Ուղղակի ես մի բան չեմ հասկանում, եթե հետապնդումներ ես իրականացնում, տեսնում ես հաջողության չես հասնում, ի՞նչ իմաստ կա նույնը կրկնել, ես տրամաբանությունը չեմ հասկանում»,-ընդգծեց փաստաբանը՝ չբացառելով, որ այս Հայաստանում կարող են Փարամազյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել։
Հարակից հրապարակումներ`
- Քաջարանը մերժեց Նիկոլ Փաշինյանին
- Մենք ստիպված լքեցինք դիրքերը, որովհետև ոչ մի փամփուշտ անգամ չէինք ստացել. Քաջարանի համայնքապետ
- Քաջարանի քաղաքապետը՝ իմքայլական Խաչատրյանին. Գլուխը պատին է տվել
- Բաց վերքից դեռ արյուն է ծորում, հետևաբար մեր սուգը չէր կարող երեք օրով սահմանափակվել. Քաջարանի քաղաքապետ
- Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը
- Դատարանը քննում է Քաջարանի քաղաքապետի խափանման միջոցի հարցը
- Երվանդ Վարոսյանը՝ Քաջարանի քաղաքապետի դեմ գործի մասին. Սա քաղաքական հետապնդումից վերան գորժընթաց է արդեն
- Քաջարանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել
- Խրամատներից տեղափոխվել ենք մայրաքաղաք. ակցիա՝ ՔԿ դիմաց ի աջակցություն Քաջարանի քաղաքապետի
- Քաջարանի քաղաքապետ. Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է