Հաղթանակի 76-ամյակին ընդառաջ ռուս խաղաղապահներն Արցախում շարունակում են հուշարձանների վերականգնման ակցիան
Շուշիում ռուս խաղաղապահները, աշխատանքներ են տարել 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված հուշահամալիրը մաքրելու և ներկելու, ինչպես նաև հարակից տարածքը բարեկարգելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Մեկ ամիս առաջ մենք սկսեցինք այնպիսի մի շատ կարևոր նախագիծ, ինչպիսին է Անդրկովկասի տարածաշրջանում Հայրենական մեծ պատերազմի հերոսների և մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանների բարեկարգումը: Մենք գրանցել ենք ավելի քան 70 հուշարձան: Այսօր դրանցից ավելի քան 50-ը բարեկարգվել են»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը:
«Այսօր մենք գտնվում ենք Շուշի քաղաքի տարածքում, որտեղ կա նաև Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձան: Այս աշխատանքը շարունակվում է ոչ միայն առանձին կետերում, այլ ամբողջ տարածաշրջանում»,- հավելել է նա:
Արցախում հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը վերահսկող Ռուսաստանի խաղաղապահների նախաձեռնությամբ, իրենց պատասխանատվության գոտում և հարակից տարածքներում շարունակվում է Հայրենական մեծ պատերազմի զինվորներին նվիրված հուշարձանների բարելավման գործողություններըը: Այդ միջոցառումների շրջանակներում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողների հետ միասին իրականացվում են այն բնակավայրերի բնակիչները, որոնց տարածքներում տեղակայված են հուշարձանները:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ խաղաղապահները Արցախում վերականգնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձանները
- Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Ասկերանի բնակիչներին և բուժկետին
- Արցախում ռուս խաղաղապահները նախաձեռնել են «Ընտանեկան պատմություն-հաղթանակի պատմություն» ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին