Ձվի մեջ առկա խոլեստերինը վտանգավոր չէ օրգանիզմի համար. սննդաբան
Ձվի մեջ առկա խոլեստերինը, ըստ վերջին ուսումնասիրությունների, այնքան էլ վնասակար չէ օրգանիզմի համար, որքան համարվում է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով սննդաբան, բժիշկ Միխայիլ Գինզբուրգի խոսքը։
Ըստ նրա, վերջերս փոխվել է տարածված կարծիքը, թե ձվում առկա խոլեստերինը նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը:
«Վկայություններ կան, որ սննդի խոլեստերինը գործնականում չի ազդում արյան խոլեստերինի մակարդակի վրա։ Խոլեստերինը, ավելի շուտ, սննդի լավ բաղադրիչ է, քանի որ այն օրգանիզմի կողմից բավականին ակտիվորեն օգտագործվում է լեղաթթուների, մի շարք հորմոնների, ինչպես նաև արևի լույսի տակ գտնվող մաշկի կողմից վիտամին D-ի սինթեզի համար»,- պարզաբանել է սննդաբանը:
Գինսբուրգը հավելել է, որ ձուն, ընդհանուր առմամբ, շատ օգտակար է մարմնի համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ սննդանյութեր:
«Այն ոչ միայն սպիտակուց, այլ նաև ֆոսֆոլիպիդներ, լեցիտին և ճարպալուծող վիտամիններ է պարունակում: Ձուն հարուստ է վիտամին A-ով, վիտամին D-ով»,- ներկայացրել է մասնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան