Ռուս խաղաղապահները կազմակերպել են հումանիտար օգնության փոխանցումը ԼՂ կարիքավոր բնակիչներին
Ռուսական խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Ակնաբերդ բնակավայրում կազմակերպել են ավելի քան 1000 կգ հումանիտար օգնության փոխանցումը կարիքավոր բնակիչներին:Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հումանիտար օգնությունը ԼՂ է ուղարկվել է ռուսական հասարակական և բարեգործական կազմակերպությունների ջանքերով:
Բազմազավակ ընտանիքներին, հարկադիր տեղահանվածներին և փախստականներին ռուս խաղաղապահները փոխանցել են պարենային փաթեթներ, բժշկական դեղատուփեր և առաջին անհրաժեշտության իրեր:
Բացի այդ, բնակավայրում բուժկետ է բացվել՝ բնակիչներին և տեղահանված անձանց որակյալ բուժօգնություն տրամադրելու համար: Բուժկետում աշխատելու են վիրաբույժ, օտոլարինգոլոգ, ատամնաբույժ, ակնաբույժ և սրտաբան:Բնակավայրում գործող բուժկենտրոնում հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետները խորհրդատվություն և բուժօգնություն են ցույց տվել ավելի քան 100 բնակչի»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան