ԱՄՆ Պետդեպարտամենտն աջակցում է Մինսկի համաձայնագրերին
ԱՄՆ-ն աջակցում է Մինսկի համաձայնագրերին՝ որպես Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հիմք։ ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Պետդեպարտամենտից:
«Մենք կշարունակենք օգտագործել ցանկացած հնարավորություն, որպեսզի ԱՄՆ-ը մասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության դիվանագիտական ջանքերին՝ (լուծ. - խմբ.)», - ավելացրել է գերատեսչության խոսնակը` հորդորելով Ռուսաստանին՝ հրաժարվել իր ենթադրյալ «անզիջում» դիրքորոշումից:
Պետդեպարտամենտը նաև աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը:
Ավելի վաղ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Financial Times-ին տված հարցազրույցում առաջարկել էր վերանայել Մինսկի համաձայնագրերը և ընդլայնել Նորմանդական ձևաչափի բանակցությունների մասնակիցների ցուցակը՝ ներառելով Միացյալ Նահանգներին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Մինսկի համաձայնագրերը չեն կարող փոխվել, իսկ Ուկրաինայի առաջնորդի հայտարարությունը որակել էր «հերթական ահազանգ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան