ԱՄՆ-ն պարեկային նավ է ուղարկել Սև ծով
«Համիլթոն» դասի ԱՄՆ առափնյա պահպանության պարեկային նավը շարժվում է դեպի Սև ծով, ասված է ԱՄՆ 6-րդ նավատորմի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պարեկային նավը Էգեյան ծովում «USS Roosevelt»-ի հետ աշխատելուց հետո սկսեց նավարկել հյուսիս՝ դեպի Սև ծով»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
Նշվում է, որ նավը կաշխատի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների հետ։
ԱՄՆ Վեցերորդ նավատորմը, որի կենտրոնակայանը գտնվում է Նեապոլում (Իտալիա), իրականացնում է ռազմածովային գործողությունների ամբողջ շարք, հաճախ նաև դաշնակիցների և այլ պետական գերատեսչությունների գործընկերների հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան