«Ալիևն ընտանիքով զբոսնում է Սոսիների պուրակում, որը Սյունիքում է գտնվում»
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը, արձագանքելով թշնամի երկրի ղեկավարի ընտանիքի՝ հրապարակած լուսանկարներին, գրում է,
«Ալիևն ընտանիքով զբոսնում է Սոսիների պուրակում, որը Սյունիքում է գտնվում, իսկ մեր հանրությունը հերթական անգամ մոլորվել է իրականի ու կեղծի միջև, անհասկանալի հրճվանք է ապրում այս նկարից…
Ի դեպ՝ «Սոսու պուրակ» արգելավայրը ներառում է արևելյան սոսու Կովկասում ամենախոշոր բնական պուրակը։ Այն ստեղծվել է 1958 թվականին ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի (թիվ Պ-341) որոշմամբ և այժմ զբաղեցնում է 64.2 հա տարածք։ Մինչև 2004 թվականը գտնվել է Կապանի անտառտնտեսության ենթակայության տակ, իսկ հետո բնապահպանական գործունեությունը խստացնելու նպատակով հանձնվել է «Շիկահող» արգելոցին։
Արգելավայրը գտնվում է «Շիկահող» արգելոցին կից Ծավ գետի հովտում՝ Ներքին Հանդ գյուղի մոտ ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա։ Մարդու գործունեության ազդեցությունը մեղմացնելու համար արգելավայրը շրջապատված է մոտ 100 մ լայնություն ունեցող բուֆերային գոտով, որտեղ ընկած են Ներքին Հանդ գյուղի և Կապանի անտառտնտեսության հողերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան