2020 թ. արձանագրվել է զգալի ցածր հարկային եկամուտների մակարդակ, և պակասուրդի ավելացում. Ատոմ Ջանջուղազյան
«Նախորդ տարի ծախսերի մասով որևէ պարտավորություն չի նվազեցվել, հակառակը՝ առաջարկվել է նոր պարտավորությունների իրականացում, քանի որ ճգնաժամային իրավիճակում փոխվում է նաև սպասումը բյուջեից»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2020 թվականի բյուջեի ինն ամիսների կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարի ներկայացրած թվերը սակայն հակառակի մասին էին խոսում: Ջանջուղազյանը հայտնեց, որ 2020 թվականի ինն ամսվա ծրագրով ծախսերի համար նախատեսված ցուցանիշը կատարվել է 84.4 տոկոսով, իսկ եկամուտները կատարվել է 98.8 տոկոսով,:
Նա հիշեցրեց, որ 2020 թվականին Հայաստանում արձանագրվել է 7.6 տոկոս տնտեսական անկում:
Ֆինանսներ նախարարը տեղեկացրեց, որ իրականացվել են հակաճգնաժամային միջոցառումներ՝ մեղմելու ճգնաժամի բացասական ազդեցությունը:
«Գիտակցելով, որ տնտեսական անկումն ու հարկային եկամուտների ցածր մակարդակն անխուսափելի են, առաջարկվել է այդ իրավիճակին համապատասխան հարկաբյուջետային քաղաքականություն՝ ծախսերը չեն նվազել, արձանագրվել է զգալի ցածր հարկային եկամուտների մակարդակ, և դրա գինը պակասուրդի ավելացումն էր, որը հնարավոր է միայն պետական պարտքի մակարդակի փոփոխությամբ»,- հայտարարեց Ջանջուղազյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս եռամսյակում հարկային ընդհանուր եկամուտները պակասել են 16,1 միլիարդ դրամով. էդվարդ Հովհաննիսյան
- Փողերի լվացման գործերով մեղադրական դատավճիռները չափազանց քիչ են, իսկ երբեմն էլ առհասարակ չեն լինում. Արկադի Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան