Դավաճանի խամաճիկների բանդային և իրավապահներին զգուշացնում եմ՝ դուք ցմահ եք ազատազրկվելու. Մինասյան
«Շատ ակնհայտ է, որ այս գործով փորձում են նաև իմ նկատմամբ ճնշումներ գործադրել»,- այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իր քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին կալանավորելու մասին միջնորդությանը։
Նրա խոսքով, արդեն 5-րդ օրն է, ինչ ընթանում է այս «իրավական խամաճիկությունը», ինչն ակնառու է դարձնում, որ կա հստակ քաղաքական ուղղվածությմբ ճնշումներ գործադրելու միտում։
«Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս ապրիլի 22-ին շուրջ 14 անձի բերման ենթարկելուց հետո հարուցված է աբսուրդի հասնող քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով, և փորձ է արվում պայքարող անձանց դիտարկել որպես խուլիգաններ, կամ առնվազն՝ խուլիգանության մեջ կասկածվողներ։ Իսկ Հայկի պարագայում նաև իբր բռնություն գործադրող անձի կերպար են ուզում ստեղծել։ Հայրենասեր մարդը, որ պահանջում է պատասխանատվության ենթարկել այն իշխանությանը, որ ակնհայտորեն հայրենիքը դավադիր պատերազմի է ներքաշել, հայրենիքը հանձնել է, հանկարծ դառնում է «խուլիգան»։ Հայկի պարագան ընդհանրապես աբսուրդ է, երբ տեսագրությունը նայեք, կտեսնեք՝ ինչպես է ոստիկանը արմունկով հարվածներ հասցնում նրան, և միայն դրանից հետո է նա պատասխան դաստիարակչական պատասխան տալիս»,- նկատեց նա։
Ըստ Արծվիկ Մինասյանի, իրավապահ համակագն այսօր խամաճիկ է դարձել քաղաքական ղեկավարության ձեռքին, և նա ամեն գնով փորձում է ճնշում գործադրել պայքարող մարդու նկատմամբ։
«Սրանք չեն գիտակցում, որ ամեն մի նման ստահակ վարքագծի համար տասնապատիկ ավելիին են արժանանալու։ Երիտասարդի դիմադրությունը կոտրելն անհնար է։ Բացի այդ, հայ մարդու արժանապատվությունը ստորացնելու համար պատասխան են տալու։ Իրենք չեն հասկանում, որ արդեն բացահայտ են փորձում վիրավորել մարդու արժանապատվությունը»,- նշեց նա։
Արծվիկ Մինասյանը հույս հայտնեց, որ դատարանը կփորձի վեր կանգնել քաղաքական պատվերից և կկանգնի արդարության իրավունքի և ազգային արժանապատվության կողքին, թեև արդեն իսկ բազմաթիվ կասկածներ կան այդ առնչությամբ։
«Մինչև դատական նիստի մեկնարկը գործի քննությունը պետք է իրականացներ դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, այնուհետև այն վերամակագրվել է Գագիկ Պողոսյանին։ Մեզ համար դրա պատճառը անհայտ է։ Փոխվել է նաև դատախազ, անընդհատ նոր հնարքներ են փորձում գործադրել։ Դավաճանի խամաճիկների բանդային և իրավապահներին զգուշացնում եմ՝ դուք ցմահ եք ազատազրկվելու»,-եզրափակեց խոսքը Արծվիկ Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան