Կյանքից հեռացել է Արցախում ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ Ներսես Օհանջանյանը
2021թ. ապրիլի 26-ին կյանքից վաղաժամ հեռացել է Արցախում ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ առաջին և երկրորդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր Ներսես Միսակի Օհանջանյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվական ծառայությունը։
«Մեծ է նրա ավանդը ԼՂՀ ԳԽ օրենսդրական դաշտի ձևավորման և կայացման գործում: Ներսես Օհանջանյանի ակտիվ գործունեությունը դրսևորվել է հատկապես Արցախյան ազատագրական շարժման տարիներին Մարտակերտում:
Օհանջանյանն իր ժողովրդին, երկրին ու պետականությանը նվիրված գործիչ էր՝ պատասխանատվության ու հայրենիքին ծառայելու խորին գիտակցումով, օժտված մարդկային ու բարոյական վեհ արժեքներով:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Ներսես Օհանջանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու արիություն:
Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում»,-ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան