Զախարովան գնահատել է Թուրքիայում աթոռների միջադեպի վերաբերյալ Լեյենի արձագանքը
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի արձագանքը Անկարայում տեղի ունեցած միջադեպին, որտեղ նա աթոռ չէր ստացել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հանդիպմանը: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ֆեյսբուքում Զախարովան, հղում անելով լրատվամիջոցներին, մեջբերել է դեպքից հետո ֆոն դեր Լեյենի արված խոսքերը. «Ես ինձ վիրավորված զգացի: Ես ինձ միայնակ էի զգում և՛ որպես կին, և՛ որպես եվրոպացի». Ուրսուլա ֆոն դեր Լեյեն՝ Էրդողանի բազմոցին իր զգացմունքների մասին»:
«Հիշեցնեմ, որ, ինչպես ինքն էր իրեն անվանում, հենց այդ «նեղացած միայնակ եվրոպացի կինն» էր, որն առաջարկեց ուժի դիրքերից երկխոսություն վարել Ռուսաստանի հետ»,- մատնանշում է Զախարովան:
«Ցանկալի է, որ գործընկերներից ավելի որոշակիություն լիներ ինքնանույնականացման հարցում»,-ասել է Զախարովան:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ապրիլի 6-ին Անկարայում հանդիպել էր ֆոն դեր Լայենի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ: Համացանցում հրապարակված հանդիպման կադրերում կարելի էր նկատել, որ կազմակերպիչները բանակցողներին տրամադրել են ընդամենը երկու աթոռ Եվրամիության և Թուրքիայի դրոշների ֆոնին: Նրանցից մեկը գրավել էր Միշելը, իսկ երկրորդը՝ Էրդողանը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը, որը սկզբում Էրդողանի և Միշելի հետ միասին մոտեցել էր առաջնորդների աթոռներին, մնացել էր կանգնած՝ տարակուսանքով ձեռքերը տարածելով և «Հըմ...» մրթմրթալով, իսկ հետո նստել էր բազմոցին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի դիմացի, որը դիվանագիտական արարողակարգով ավելի ցածր կոչում ուներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան