Իշխանյան. Առավել նողկալի են այն քննիչներն ու դատախազները, որոնք հլու-հնազանդ կատարում են պատվերները
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով ընդդիմադիր գործիչների ու նրանց հարազատների նկատմամբ իրականացվող հետապնդումներին, գրել է.
«ՆՈՂԿԱՆՔ
Մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամ, ընդդիմադիր գործիչ Արծվիկ Մինասյանի քրոջ որդու նկատմամբ։ Երեկ քննչական կոմիտե էր հրավիրվել, նույնպե ընդդիմադիր գործիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը։ Օրեր առաջ, ՀՔԾ էր հրավիրվել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը, որին կարճ ժամանակ անց հետևեց, Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը։ Անցյալ տարի քրեական գործ հարուցվեց , ոչ միայն Ռուբեն Հայրապետյանի, այլև նրա որդու նկատմամբ։ 2019թ․ քրեական գործեր հարուցվեցին և ահաբեկվեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկները, երեխաները , հայրը։
Սա ընդամենն այն ցուցակն է, որ ինձ է հայտնի։ Ո՞վ գիտի, թե բռնապետիկի ցուցումով նրա խորհրդական Աննա Վարդապետյանը ՀՔԾ, ՔԿ, Դատախազությանն ինչ պատվերներ է տվել այս կամ այն ընդդիմադիր գործչի հարազատների դեմ գործեր թխել, իսկ ԲԴԽ ինքնակոչ նախագահ,անբասիր կենսագրությամբ Գագիկ Ջհանգիրյանն ինչպիսի ճնշումներ է գործածում դատավորների դեմ։
Այս ամենն արդեն նողկալի է, բայց առավել նողկալի են այն քննիչներն ու դատախազները, որոնք հլու-հնազանդ կատարում են պատվերները, կործանելով ոչ միայն մարդկային ճակատագրեր, այլև՝ հայրենիքը»։
ՆՈՂԿԱՆՔ Մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամ, ընդդիմադիր գործիչ Արծվիկ Մինասյանի քրոջ որդու նկատմամբ։ Երեկ քննչական կոմիտե...
Опубликовано Avetik Ishkhanyan Вторник, 27 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Դավաճանի խամաճիկների բանդային և իրավապահներին զգուշացնում եմ՝ դուք ցմահ եք ազատազրկվելու. Մինասյան
- Սյունիքի նախկին մարզպետի կինը դուրս է եկել ՊԵԿ քննչական վարչությունից
- Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ. Ռուբեն Վարդազարյան
- Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին