WSJ. Իրանի ռազմական նավերը շրջապատել էինբԱՄՆ առափնյա պահպանության նավերը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավերն ապրիլի սկզբին Պարսից ծոցում շրջապատած են եղել ԱՄՆ առափնյա պահպանության երկու նավերի, հայտնում է «Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչներին:
Պարբերականի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, բայց այդ մասին նախապես չէին հաղորդել: ԱՄՆ ռազմածովային ուժերը հաստատել են, որ երեք մարտական և «Harth 55» անունով մեկ օժանդակ նավ հարձակվել են ԱՄՆ առափնյա պահպանության երկու նավի վրա, երբ վերջիններս Պարսից ծոցի հարավային հատվածում հսկում էին միջազգային ջրերը:
Մասնավորապես, ամերիկյան Wrangell նավը ստիպված էր դիմել մանևրների ՝ բախումից խուսափելու համար: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն:
Ըստ WSJ-ի՝ ամերիկյան նավերի անձնակազմը մի քանի նախազգուշացում է արել, սակայն իրանական կողմի պատասխաններն անհասկանալի են եղել: Միջադեպը տևել է երեք ժամ, ԱՄՆ զինված ուժերն իրանցի նավաստիների գործողությունները գնահատել են ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ:
Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև անցյալ տարվա ապրիլին: Այն ժամանակ Պենտագոնն հայտնել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ) նավերը վտանգավոր մանևր են իրականացրել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերի կողքին՝ «կտրելով» դրանցից մեկի ճանապարհը:
ԻՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրը կատարվածը բացատրել էր իրանական ռազմական զորավարժությունների տարածք ամերիկյան նավերի ներխուժմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան