Լենինգրադի մարզի ջրամբարում մարդկային մնացորդներով պայուսակ է հայտնաբերվել
Լենինգրադի մարզի լճերից մեկում հայտնաբերվել է մարդու մնացորդներով պայուսակ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչությունից:
«2021 թվականի ապրիլի 26-ին Լենինգրադի մարզի Կիրովսկի շրջանի Վոյբոկալո կայարանի մոտակայքում գտնվող ջրամբարում հայտնաբերվել է անհայտ անձի մարմնի մնացորդենր, որոնք փաթեթավորված են գնումների պայուսակի մեջ»,-ասված է վարչության կայքում հրապարակված հոդվածում:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել «Սպանություն» հոդվածի հատկանիշներով:
Ըստ ոստիկանության նախնական վարկածի՝ հայտնաբերված մնացորդները կարող են պատկանել 1965 թվականին ծնված կնոջը, որն անհայտ կորել էր 2017 թվականի ապրիլին: 1991 թ. ծնված տղամարդը, ով կասկածվում է Ռոստովի մարզում նմանատիպ քրեական գործով, կարող է ներգրավված լինել նրա սպանության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան