ՌԴ-ն ու Տաջիկստանը ստեղծում են ՀՕՊ միասնական համակարգ
Ռուսաստանն ու Տաջիկստանը ստեղծում են ՀՕՊ միասնական համակարգ. երեքշաբթի նախատեսվում է համաձայնագիր ստորագրել այս թեմայի շուրջ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Օդային տարածքում պետական սահմանի պաշտպանության հուսալիությունը բարձրացնելու նպատակով մենք պատրաստել ենք համաձայնագրի նախագիծ Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության ՀՕՊ համատեղ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին: Ես առաջարկում եմ ստորագրել այս համաձայնագիրը հանդիպման ավարտին»,-ասել է Շոյգուն Դուշանբեում իր գործընկեր Շերալի Միրզոյի հետ բանակցությունների ժամանակ:
ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միասնական համակարգը ստեղծվել է ավելի քան 26 տարի առաջ` 1995 թվականի փետրվարի 10-ին, տասը երկրի մասնակցությամբ: Այսօր համակարգին մասնակցում է 7 պետություն՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան